Եկեղեցական արարողություններ նահատակված ղպտի քրիստոնյաների հիշատակին

//Եկեղեցական արարողություններ նահատակված ղպտի քրիստոնյաների հիշատակին

Եկեղեցական արարողություններ նահատակված ղպտի քրիստոնյաների հիշատակին

Եգիպտոսում և աշխարհի այլ վայրերում   արարողություններ են կատարվել` նվիրված  մեկ տարի առաջ իսլամիստների կողմից Լիբիայում գլխատված  ղպտի 21 քրիստոնյաների հիշատակին: Եգիպտոսում   պատարագ են մատուցել  Էլ Մինիա նահանգի Սամալոտ թեմում, քանի որ ծնունդով այդ վայրից էին  նահատակված քրիստոնյաները: Պատարագին մասնակցել են մեծ թվով ղպտի եպիսկոպոսներ և  քահանաներ: Ղպտի նահատակների հիշատակը հարգել են նաև  Լոնդոնի Վեստմինստրյան  պալատում, որտեղ    հիշատակի աղոթք  էր անցկացվել: Աղոթքին  ներկա էին եղել  Բրիտանական խորհրդարանի երկու պալատների անդամները: Նշենք, որ Ղպտի եկեղեցու Պատրիարք Թավադրոս 2-րդը  նահատակվածներին դասել է  սրբերի կարգը, իսկ  փետրվարի 15-ը հայտարարել  նրանց հիշատակի օր:

By | 2016-02-18T14:38:30+00:00 February 18th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն