Եգիպտոսի կառավարության անդամ, ղպտի քրիստոնյա  Թարվաթ Բուհիտը  հայտարարել է, որ անվտանգության պատճառաբանությամբ երկրում փակվել են քրիստոնեական 50 տաճարներ: Նրա խոսքով 2011թվականին, երբ սկսվեց <<արաբական գարունը>>, Եգիպտոսի տարբեր  շրջաններում  իբրև թե տաճարների անվտանգությունը ապահովելու նպատակով մի քանի տարով  փակվեցին  43 տաճարներ: Այդ ցուցակը ներկայացվել էր  վարչապետ Էսամ Շարաֆին , ով խոստացել էր  հնարավորինս արագ վերաբացել եկեղեցիները:  Սակայն պատգամավորը նշել է, որ մինչ օրս տաճարները ոչ միայն չեն բացվել , այլ  նրանց թիվը հասել է 50-ի: Տեղի  իշխանությունները այդ քայլին էին դիմել,  որպեսզի  մուսուլմանական համայնքները  հարձակումներ չգործեն  եկեղեցիների և քրիստոնյաների վրա:   Եգիպտոսի շատ բնակավայրերում քրիստոնյաները ստիպված են կրոնական արարողությունները և տոները նշել բաց երկնքի տակ: