Եգիպտոսի Էլ Մինիա նահանգի Իսմաիլիա բնակավայրում   Հաշտության խորհուրդը   քննարկել էր   քրիստոնյա տաճարի կառուցման հարցը: Խորհրդի կազմում բացարձակ մեծամասնություն են կազմում մուսուլմանները: Քվեարկության  ժամանակ  խորհրդի 49 անդամները հավանություն էին տվել  տաճարի կառուցման գաղափարին:  Բացի դա ընտրել  էին այն հողատարածքը, որտեղ մոտ ապագայում կսկսվի տաճարի շինարարությունը: Եգիպտոսի քրիստոնեական  կազմակերպությունները ողջունել են  Իսմաիլիա բնակավայրում ընդունված այս որոշումը և հույս հայտնել, որ ապագայում  լիովին  կդադարեն  կրոնական հողի վրա կատարվող բախումները:  Նշենք, որ Եգիպտոսում Հաշտության խորհուրդներ են ստեղծվել`  կանխելու   կոնֆլիկտներն ու բախումները մուսուլմանների և ղպտի քրիստոնյաների միջև: