Տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը զգալի վնասներ է հասցրել Եգիպտոսի Վադի Նատրուն հովտում գտնվող ղպտի նշանավոր 4 տաճարներին:  Խոսքը  Անբի Բիշոյ, Դեյր Սուրիանի, Ալ Բարամոս և Մակար Մեծի հայտնի վանքերի մասին է: Ղպտի եկեղեցու  քահանա Բուլոս Հալիմի խոսքով  ջրհեղեղի հետևանքով փլվել են  վանքերի  պատերը և առաստաղները, զգալի վնաս է հասցվել  գույքին: Ջրհեղեղից տուժել են նաև մի քանի վանականներ: Նախնական գնահատմամբ  վերակառուցման  աշխատանքների համար անհրաժեշտ է  մի քանի միլիոն դոլար: Միջազգային ղպտի կազմակերպությունները արդեն սկսել են միջոցներ հավաքել տաճարների վերականգման համար :