Եգիպտոսում արձագանքել են ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու Բեն Կարսոնի այն հայտարարությանը, համաձայն որի  եգիպտական բուրգերը  հացահատիկի պահեստներ են եղել կառուցված  Հովսեփի կողմից: << Այդ տեսությունը նույնիսկ մեկնաբանության արժանի չի>>-ասել էր Եգիպտոսի հնության  հարցերով նախարար Մահմուդ Ադ Դամաթին:  Նախարարության մեկ այլ պաշտոնյա Մահմուդ Աֆիֆը հայտարարել էր.<<Բազմաթիվ մարդիկ  փորձում են ապացուցել, որ  բուրգերը  դամբարաններ չեն: Միգուցե  նման հայտարարություններ են անում ինքնագովազդի համար, ինչպես Կարսոնը, ով նույնիսկ հնագետ չի: Նա հայտարարել է, որ բուրգերում հացահատիկ են պահել, սակայն անհասկանալի է,թե ինչ հիմքեր ունի նման կարծիքը