Եգիպտոսի իրավապաշտպանները պահանջում են փրկել իսլամիստների կողմից առևանգված ղպտի քրիստոնյաներին

Գլխավոր/Նորություններ/Եգիպտոսի իրավապաշտպանները պահանջում են փրկել իսլամիստների կողմից առևանգված ղպտի քրիստոնյաներին

Եգիպտոսի իրավապաշտպանները պահանջում են փրկել իսլամիստների կողմից առևանգված ղպտի քրիստոնյաներին

Եգիպտոսի իրավունքների և ազատության հարցերով հանձնաժողովը  խորհրդարանին կոչ է արել  հնարավոր ամեն ինչ անել փրկելու իսլամիստների կողմից  գերևարված  ղպտի 8 քրիստոնյաներին: Հանձնաժողովի հրապարակած հայտարարության մեջ  նշված է, որ ներկայումս  այդ մարդկանց  ճակատագրի մասին ոչինչ հայտնի չի: 2014-15թվականներին  <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից առևանգվել են  եգիպտացի 8 քրիստոնյաներ, ովքեր Լիբիա էին մեկնել աշխատելու նպատակով: Փաստաթղթում թվարկված է առևանգվածների անունները:  Իրավունքների և ազատության հարցերով հանձնաժողովը  Եգիպտոսի խորհրդարանին կոչ է անում  անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռք առնել փնտրելու   այդ մարդկանց:  Իրավապաշտպանները նամակ են ուղարկել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս Սիսիին` խնդրելով միջամտել  քրիստոնյաների որոնման հարցում: Հանձնաժողովի անդամները մտահոգված են, որ իսլամիստները այդ մարդկանց նույնպես մահապատժի կենթարկեն, ինչպես մեկ տարի առաջ  սպանեցին ղպտի 22 քրիստոնյաների, ովքեր դարձյալ Լիբիայում էին աշխատելու նպատակով: Իրավապաշտպանները դիմել են նաև   սոցիալական հարցերով նախարարին և   խնդրել, որպեսզի  առևանգված քրիստոնյաների հարազատներին  նյութական օգնություն տրամադրվի: Հանձնաժողովի  կարծիքով  Եգիպտոսի կառավարությունը  պետք է հոգ տանի  այդ ընտանիքներին, որոնց հարազատները Լիբիա էին մեկնել  ընտանիքը կերակրելու համար:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն