Ռուսաստանի Դաշնության   օրենսդրության և պետական շինարարության  կոմիտեի փոխնախագահ Ելենա Միզուլինան  հայտարարել է, որ  2016-2021 թվականների համար Եվրախորհրդի կողմից ընդունված երեխայի իրավունքի պաշտպանության ռազմավարությունը  հարվածում է ավանդական ընտանեկան արժեքներին: <<Այդ փաստաթղթի   ոգին և  գաղափարախոսությունը  մերժում  է  ռուսական  ընտանեկան կուլտուրայի  ավանդական հիմքերը, այդ թվում ընտանեկան ավանդական արժեքները: Ավանդական ընտանիք, ավանդական ընտանեկան արժեքներ  արտահայտությունները  ընդհանրապես բացակայում են ռազմավարության տեքստից>>- ասել էր Միզուլինան: Նրա խոսքով  այդ փաստաթուղթը  ամրագրում է  երեխայի իրավունքների   հավասարությունը  անկախ ոչ միայն սեռից, այլ նաև սեռական ուղղվածությունից և  պարունակում է դրույթներ, որոնք նպաստում  են  համասեռամոլ  գաղափարների  տարածմանը: <<Այս ռազմավարական փաստաթուղթը  հերթական անգամ  վկայում է, որ Եվրախորհուրդը նախանձելի հետևողականությամբ  աջակցում է համասեռամոլ արժեքներին, հասարակության կյանքում նվազեցնում է  ավանդական ընտանիքի դերն ու նշանակությունը, անվստահություն է սերմանում ծնողների նկատմամբ>>-հայտարարել էր Միզուլինան: