Ձերբակալել են եկեղեցիների հրկիզման կասկածյալին

//Ձերբակալել են եկեղեցիների հրկիզման կասկածյալին

Worldreligionnews  կայքի տեղեկացմամբ` ամերիկյան  Միսսուրի  նահանգի Սենտ Լյուիս  քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է  բողոքական սևամորթ համայնքերին պատկանող   եկեղեցիների հրկիզման կասկածյալին: Նշենք, որ հոկտեմբերի 8-23-ը ընկած ժամանակահատվածում  հրկիզել էին 7 տաճարներ:  Իրավապահների կարծիքով,  հրկիզմանը մասնակից է Սենտ Լյուիսի բնակիչ, 35-ամյա  սևամորթ Դևիդ Լոպես Ջեքսոնը: Նրան մեղադրում են առնվազն 2 եկեղեցիների  կանխամտածված հրկիզման համար: Սակայն չի բացառվում, որ նա մասնակցել է նաև մյուս եկեղեցիների հրկիզմանը: Տաճարները լուրջ չեն վնասվել,  բարեբախտաբար  մարդիկ չեն տուժել: Մինչև  հրդեհի հետևանքների վերացումը, եկեղեցական ծառայությունները անցկացվում  են  բաց երկնքի տակ: Մի քանի  եկեղեցիների  առաջնորդներ  հայտարարել են, որ իրենց համայնքները պատրաստ են ներել հանցագործին: << Մենք աղոթում են հրկիզողի համար, մենք ներել ենք նրան և ցանկանում ենք, որ նա կանգ առնի և ետ դառնա հանցավոր ճանապարհից>>ասել էր քահանա Ռոդրիկ Բարտոնը: 

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

6 − two =