Ձերբակալություններ Վատիկանում

Գլխավոր/Նորություններ/Ձերբակալություններ Վատիկանում

АНСА գործակալության համաձայն`  Վատիկանում պապական գաղտնի փաստաթղթերի արտահոսքի հետաքննության շրջանակներում  ձերբակալել են Սուրբ Գահի  տնտեսական հարցերով նախկին քարտուղար, մոնսենյոր  Լուսիո Անխել  Վալիեխո Բալդային և  Սուրբ Գահի տնտեսական գործունեության  հարցերով հանձնաժողովի  անդամ Ֆրանչեսկա Չաուկին:  Վերջինիս ազատ են արձակել հետաքննության հետ համագործակցելու պայմանով:  Դեռևս պարզ չի, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվելու   նրանց: << Հռոմի Պապը տեղեկացված է այդ ձերբակալությունների մասին>>-հայտարարել է Վատիկանի մամուլի ծառայությունը: