Դուբլինի անգլիկան տաճարի  բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար են տեղադրել

//Դուբլինի անգլիկան տաճարի  բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար են տեղադրել

Դուբլինի անգլիկան տաճարի  բակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար են տեղադրել

Anglican Communion News Service գործակալության տեղեկացմամբ` Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Հիսուս Քրիստոսի անգլիկան տաճարի  բակում կանգնեցրել են տուֆից պատրաստված  հայկական  ավանդական խաչքար, որը նվիրված է Հայոց ցեղասպանության  զոհերի հիշատակին: Խաչքարի բացման  և զոհերի հիշատակը հարգելու արարողությանը ներկա էին  Իռլանդիայի քրիստոնեական բոլոր հարանվանությունների  առաջնորդները`Դուբլինի անգլիկան եկեղեցու արքեպիսկոպոս Մայքլ Ջեքսոնը,  Դուբլինի կաթոլիկ արքեպիսկոպոս  Դայարմյուիդ Մարտինը,  մեթոդիստական եկեղեցու  նախագահ  Բրայան Անդերսոնը և այլոք: Հուշարձան խաչքարը օծել էր  մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում Հայ Առաքելական եկեղեցու  թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը: Խաչքարի էսքիզը կատարել էր Իռլանդիայում բնակվող  հայ նկարիչ Արամ Հախումյանը: Խաչքարը քանդակել են Հայաստանում, որից հետո տեղափոխել Դուբլին: Նշենք, որ Դուբլինում տեղադրված խաչքարը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված  167-րդ հուշարձանն է աշխարհում: Ներկայումս  հայ նահատակների հիշատակի հուշարձաններ  տեղադրված են 52 երկրներում: 

By | 2015-12-11T12:04:20+00:00 December 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն