Դպրոցի տնօրինությանը տուգանել են աղոթելու համար

//Դպրոցի տնօրինությանը տուգանել են աղոթելու համար

Դպրոցի տնօրինությանը տուգանել են աղոթելու համար

  Աթեիստական  <<Կրոնից ազատ հիմնադրամի>> անդամները դատական  հայց են ներկայացրել  Կալիֆորնիա  նահանգի  Սան Բերնարդինո քաղաքի դպրոցական օկրուգի  տնօրինության դեմ  նիստերի  ժամանակ աղոթելու համար: Դատարանը  վճռել է, որ դպրոցի ղեկավարությունը որպես տուգանք պետք է վճարի 200 հազար դոլար: Նշենք, որ  2014թվականին  ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հայտարարել էր, որ  հասարակական հավաքույթները կարելի է աղոթքով սկսել միայն այն դեպքերում, երբ դա  խտրական վերաբերմունք չի համարվի կրոնական փոքրամասնությունների  նկատմամբ:  Սան Բերնարդինոյի դպրոցական օկրուգի տնօրինության նիստերի  ժամանակ  մշտապես աղոթում են և մեջբերումներ կատարում Աստվածաշնչից: Դպրոցական այդ օկրուգը միավորում է 4 բարձրագույն, 5 միջնակարգ, 21 տարրական դպրոցներ և հայտնի է իր ուսումնական առաջավոր ծրագրերով, նախաձեռնություններով  և հաջողություններով:  Աթեիստների ներկայացրած դատական հայցում  նշված է, որ  դպրոցի խորհրդի նախագահը  նիստերի ժամանակ քրիստոնեություն է քարոզում: Շրջանային դատարանը վճռել էր, որ     աղոթքները   հակասում են սահմանադրությանը և պետք է դադարեցվեն, իսկ դպրոցական  խորհուրդը պետք է << Կրոնից ազատ հիմնադրամ>>-ին  վճարի 200 հազար դոլար: Դպրոցի տնօրինությունը դիմել է քրիստոնեական հայտնի  իրավապաշտպան կազմակերպության օգնությանը և  արդեն բողոքարկել է դատարանի վճիռը: Իրավապաշտպանների խոսքով պայքարը շարունակվում է:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն