Դատարանը տուգանել է քրիստոնյա կնոջը վիրավորած ընկերությանը

//Դատարանը տուգանել է քրիստոնյա կնոջը վիրավորած ընկերությանը

Դատարանը տուգանել է քրիստոնյա կնոջը վիրավորած ընկերությանը

Կանադայի Օնտարիո նահանգում  Մարդու իրավունքների դատարանի որոշմամբ  ընկերությունը  փոխհատուցում է վճարելու քրիստոնյա կնոջը աշխատանքի չընդունելու,   միաժամանակ  նրա արժանապատվությունը և կրոնական  համոզմունքները  վիրավորելու համար: Բեթանի Պակետեն Սուրբ Երրոդության արևմտյան համալսարանի շրջանվարտ է  և ցանկանում էր որպես գիդի օգնական ստաժավորում անցնել Amaruk Wilderness ընկերությունում: Սակայն նրա թեկնածությունը մերժել էր  ընկերության  գլխավոր տնօրեն Քրիստոֆեր Ֆրագասին: Մերժման հետ միասին  Amaruk ընկերության աշխատակից Օլաֆ Ամունդսենը Բեթանի Պակետեին ուղարկել էր  էլեկտրոնային նամակներ, որոնցում վիրավորել էր Պակետեի քրիստոնեական հավատքը.<<Մեր ընկերությունում չենք ողջունում Սուրբ Երրոդության համալսարանի  շրջանավարտներին>>-ասված էր նամակներից մեկում, իսկ մեկ այլ նամակում ավելի  կոշտ արտահայտություններ էր արել  Քրիստոսի և քրիստոնեության հասցեին: Լսելով այս գործը Մարդու իրավունքների դատարանը  վճռել էր, որ   Amaruk ընկերության տնօրենը և աշխատակիցը կողմնակալ են վերաբերվել  երիտասարդ քրիստոնեուհուն, նրան  հավատքի  համար բարոյական վնաս են հասցրել: Դատարանի որոշմամբ ընկերությունը 8500 դոլար փոխհատուցում պետք է վճարի Բեթանի Պակետեին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն