Ռուսաստանի <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան  հասարակություն>>  կազմակերպությունը ռուսական դպրոց է բացելու Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում: << Մինչև 2015 թվականի վերջը  Դամասկոսում  կդրվի ռուսական դպրոցի հիմքը>>-ասել է  կազմակերպության նախագահ Սերգեյ Ստեպաշինը` նշելով,  որ ժամանակին Սիրիայում գործել են  ռուսական  40 դպրոցներ և այսօր պետք է վերածնել այդ ավանդույթը: Նշենք, որ <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան  հասարակություն>>ոչ կառավարական  կազմակերպությունը ստեղծվել է 1882 թվականին Ալեքսանդր III ցարի կարգադրությամբ, որպեսզի կազմակերպեր ռուս հավատացյալների ուխտագնացությունը  Մերձավոր Արևելքի սրբավայրեր, արտասահմանում  աջակցեր Ռուս ուղղափառ եկեղեցու ծառայությանը, Մերձավոր Արևելքում իրականացներ  մշակութային և լուսավորչական գործունեություն, կատարեր Սուրբ Երկրի  պատմական ժառանգության գիտական ուսումնասիրություն: Ներկայումս կազմակերպությունը  ունի 27 բաժանմունքներ Ռուսաստանում և արտասահմանում: 2013 թվականին կազմակերպությանը առընթեր ստեղծվել է Մերձավոր Արևելքի և ՀյուսիսայինԱֆրիկայի քրիստոնյաների պաշտպանության  կենտրոն: <<Կայսերական ուղղափառ պաղեստինյան  հասարակություն>> կազմակերպությունը  մեծ օգնություն է ցուցաբերում Սիրիայի քրիստոնյա և մուսուլման բնակչությանը: