ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Տրամպը  հայտարարել է, որ իսլամի հետևորդները ատում են ԱՄՆ-ին: << Կարծում եմ իսլամը ատում է մեզ: Անհրաժեշտ է զգույշ լինել  մեր երկիր մարդկանց ընդունելիս>>-նշել էր Տրամպը մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողի հարցին, թե արդյոք նա  ի նկատի ունի արմատական իսլամը  Տրամպը դրական էր պատասխանել և հավելել, որ շատ դժվար է տարբերել արմատականությունը չափավոր իսլամից: Նա դարձյալ քննադատության էր ենթարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և որպես օրինակ բերել էր Լիբիայում տեղի ունեցած դեպքերը, երբ Հիլարի Քլինթոնը պետքարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում: Նշենք, որ Դոնալդ Տրամպը նախընտրական իր ելույթներում կոչ է անում  արգելել  մուսուլմանների մուտքը երկիր: Բազմիցս  հայտարարել է << Իսլամական պետություն>> խմբավորման  դեմ պայքարելու, ԱՄՆ-ին մեծ տերության կարգավիճակը վերադարձնելու և Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու  անհրաժեշտության մասին: