Մեծ Բրիտանիայի  վարչապետ Դևիդ Քեմերոնը Սուրբ Ծննդյան   իր ուղերձում հայտարարել է, որ քրիստոնեության շնորհիվ  Մեծ Բրիտանիան  դարձել է մյուս բոլոր կրոնների  հետևորդների համար հարազատ տուն: <<Որպես քրիստոնյա երկիր, մենք պետք է հասկանանք և հիշենք, որ  Հիսուս Քրիստոսի ծնունդը նշանակում է  խաղաղություն, գթասրտություն, կարեկցություն, բարություն  և ամենագլխավորը` հույս: Ես կարծում եմ, որ քրիստոնեական այս արժեքների շնորհիվ Բրիտանիան հարազատ տուն է դարձել աթեիստների և  բոլոր կրոնների հետևորդներ համար>>-ասել էր վարչապետը:  Քեմերոնը ուղերձում հիշատակել էր հալածվող քրիստոնյաներին , ինչպես նաև  շնորհակալություն էր  հայտնել հազարավոր բժիշկներին, բուժքույրերին  և կամավորներին, ովքեր  Սուրբ Ծննդյան օրերին  օգնում են կարիքավորներին  Նշենք, որ վարչապետի ուղերձը խիստ քննադատության էր  ենթարկել  Մեծ Բրիտանիայի <<Աշխարհականացման ազգային>>  ընկերությունը  այն բանի համար, որ  Քեմերոնը մեծ Բրիտանիան անվանել էր քրիստոնյա երկիր: << Դևիդ Քեմերոնը պետք է հասկանա, որ  ինքը ոչ թե քրիստոնյաների առաջնորդ է, այլ  բազմակրոն և ավելի ու ավելի  աշխարհիկ դարձող երկրի ղեկավար>>-հայտարարել էր այդ ընկերության նախագահ  Սթիվեն Էվանսը: