Պահպանողականների կոնֆերանսում ունեցած իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը  խոստացել է փակել այն   կրոնական դպրոցները, որոնցում  անհանդուրժողականություն են սովորեցնում այլ կրոնների հետևորդների նկատմամբ: Վարչապետի խոսքով մուսուլմանական մի քանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են,  որ չպետք է  շփվել, պետք է  խուսափել այլ կրոնի հետևորդներից,  ներշնչում են հակահրեական տրամադրություններ: << Եթե դուք անհանդուրժողականություն եք սովորեցնում, մենք կփակենք ձեր դպրոցները: Չկասկածեք: >>- շեշտել էր Քեմերոնը: Վարչապետը  նշել էր նաև, որ կրոնական բոլոր դպրոցները պետք է գրանցվեն  տեսչական ստուգումների  ենթարկվելու  համար: Ավարտելով իր խոսքը Դևիդ Քեմերոնը ասել էր.<<Բրիտանիայում այլևս չի լինելու պասիվ  հանդուրժողականություն: Հենց դա է մեր երկիրը դարձրել  նվազ միասնական  և վտանգի ենթարկել մեր երեխաներին>>: