Ցույցեր Բանգլադեշում

//Ցույցեր Բանգլադեշում

Ցույցեր Բանգլադեշում

Բանգլադեշի Գերագույն դատարանը առաջիկայում  քննարկելու է հանրագիրը, համաձայն որի իսլամը զրկվում է երկրի պետական կրոնի կարգավիճակից: Հանրագրի հեղինակները  պահանջում են  Բանգլադեշը, որի բնակչության  90%-ը մուսուլման է, հայտարարել  աշխարհիկ պետություն:  Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում  և մյուս խոշոր քաղաքներում  այդ հանրագրի քննարկման դեմ բողոքի ցույցեր են անցկացնում հազարավոր մուսուլմաններ: Դաքայում ավելի քան 7 հազար մուսուլման հավաքվել էր  գլխավոր մզկիթի մոտ` վանկարկելով  հակակառավարական կարգախոսներ. <<Մենք կփրկենք մեր կրոնը  նույնիսկ մեր կյանքի գնով>>- հայտարարել էին <<Hefazat al Islam>>  արմատական  իսլամական կազմակերպության ակտիվիստները: Իսլամիստ ծայրահեղականների առաջնորդները սպառնացել են բռնությունների ալիք բարձրացնել երկրում, եթե  Գերագույն դատարանը հաստատի հանրագրի պահանջը:  Նշենք, որ Բանգլադեշը, որպես աշխարհիկ  պետություն  առաջացել էր 1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում  իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Ներկայումս Բանգլադեշի կառավարությունը ժխտում է  երկրում<<Իսլամական պետություն>>  խմբավորման  ներկայությունը, չնայած  հաճախակի են դարձել քրիստոնյաների, շիա մուսուլմանների, հինդուիստների սրբավայրերի վրա կատարվող հարձակումները, որոնց պատասխանատվությունը վերցնում է <<Իսլամական պետությունը>>:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն