Կուբայում դրական տեղաշարժեր կան կրոնի հարցում

//Կուբայում դրական տեղաշարժեր կան կրոնի հարցում

Կուբայում դրական տեղաշարժեր կան կրոնի հարցում

Համաշխարհային քրիստոնեական լրատվամիջոցները անդրադարձել են Կուբայի կրոնական ոլորտում կատարված  փոփոխություններին:  Լրատվամիջոցների համաձայն` Ֆիդել և Ռաուլ Կաստրոները մեծացել են կաթոլիկ ընտանիքում, մկրտվել են կաթոլիկ եկեղեցում և ստացել ճիզվիտական դաստիարակություն: Սակայն  1959 թվականին  իշխանության գալուց հետո նրանք Կուբան հայտարարեցին աթեիստական երկիր, շրջվեցին եկեղեցուց: Երկրում սկսվեցին քահանաների հալածանքները, փակվեցին եկեղեցական բոլոր դպրոցները: Ներկայումս, երբ Կաստրո եբայրներն արդեն ծեր են `Ֆիդելը 89տարեկան է, իսկ Ռաուլը `84, նրանք զգալիորեն փոխել են իրենց վերաբերմունքը եկեղեցու հանդեպ: 1998 թվականին հովվական այցով Կուբա էր մեկնել Հովհաննես Պողոս 2-րդ Պապը, իսկ 2012թվականին Բենեդիկտոս 16-րդը:  Նրանք երկուսն էլ հանդիպել էին Կաստրո եղբայրների հետ: Արդյունքում Կուբայում սկսվել էր փոփոխությունների դանդաղ պրոցեսը: Հովհաննես Պողոս Պապի այցից հետո  Կուբայում սկսեցին  նշել  Սուրբ Ծնունդը, իսկ Բենեդիկտոս 16-րդի  այցից հետո ` Սուրբ Հարության տոնը: Ֆիդել Կաստրոն  բազմիցս գովաբանել է քրիստոնեական արժեքները, իսկ Ռաուլ Կաստրոն ավելի հեռուն էր գնացել և երկխոսություն էր սկսել  Կուբայի եկեղեցու առաջնորդների հետ , թույլատրել էր  կրոնական երթերը  և ազատ էր  արձակել  քաղաքական տասնյակ բանտարկյալների: Այս տարի Ռաուլ Կաստրոն Վատիկանում հանդիպել էր Ֆրանցիսկ I Պապի հետ: Հանդիպման ժամանակ Կուբայի նախագահը  հայտարարել էր, որ տպավորված է Պապի իմաստությամբ և համեստությամբ: <<Եթե Պապը շարունակի  խոսել այնպես, ինչպես հիմա է խոսում, ապա ուշ թե շուտ  ես նորից կսկսեմ աղոթել, կվերադառնամ կաթոլիկ եկեղեցի>>- ասել էր Ռաուլ Կաստրոն լրագրողներին:  Կուբայի եպիսկոպոսների կոնֆերանսի նախագահ, արքեպիսկոպոս  Դիոնիսիո Գարսիան  նշել է, որ  Կուբայում զգալի են դրական փոփոխությունները կրոնի հարցում, վարչակազմը առավել հանդուրժող է դարձել կրոնական  ծեսերի հանդեպ: 

By | 2015-09-11T16:42:51+00:00 September 11th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն