Christian Post-ի տեղեկացմամբ`Հնդկաստանում իրավապաշտպանները քրիստոնյաների պաշտպանության  հանրագրի համար ստորագրություններ են հավաքում: Նրանք պաշտպանում են  հարյուրավոր քրիստոնյաների, որոնց ստիպում են հինդուիզմ ընդունել և արգելում բացահայտ  քրիստոնեություն դավանել: Չնայած  երկրի սահմանադրությամբ երաշխավորված  հավատքի ազատությանը,  Բաստար վարչական շրջանի ղեկավարությունը  որոշում է ընդունել,համաձայն որի արգելվում է  բացահայտ դավանել քրիստոնեությունը: Այդ շրջանում քրիստոնյաների դեմ հարձակումներ են կատարվում,  կեղծ պատճառներով  նրանց ձերբակալում են, տուգանքների ենթարկում, զրկում ջրից և սննդամթերքներից, ստիպում հինդուիզմ ընդունել:Կաթոլիկ եպիսկոպոս Ֆելիքս Մաչադոյի կարծիքով  քրիստոնյաների  վրա նման ճնշումները բացատրվում են հինդուիզմի թուլացմամբ, ինչը Հնդկաստանի իշխանությունները համարում են  ազգային ինքնագիտակցության  համար սպառնալիք: