Չինաստանում շարունակվում են հալածանքները քրիստոնյաների նկատմամբ 

//Չինաստանում շարունակվում են հալածանքները քրիստոնյաների նկատմամբ 

Չինաստանում շարունակվում են հալածանքները քրիստոնյաների նկատմամբ 

 

Չինաստանի Հենան նահանգում  եկեղեցին քանդելու ժամանակ բանվորները հովվի կնոջը կենդանի թաղել են հողի տակ: Ականատեսների վկայությամբ  Չումադյան քաղաքի Beitou եկեղեցու  հովվի տանն էր մոտեցել բանվորների բրիգադը, որպեսզի  տեղի իշխանությունների հրամանով  քանդեր   եկեղեցու շենքը: Հովիվ Լի Ցյանգունը և նրա կինը կանգնել էին բուլդոզերի առջև`փորձելով կանգնեցնել շենքի ավերումը: Սակայն դա բանվորներին չէր կանգնեցրել: Հովվին և կնոջը բուլդոզերով հրել էին փոսը և ծածկել հողով:  Հովիվ Լիին հաջողվել էր դուրս գալ փոսից, սակայն կնոջը փրկել չէր հաջողվել: Նա շնչահեղձ էր եղել: Ներկայումս  ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում,  մեղավորները ձերբակալվել են:  China Aid իրավապաշտպան կազմակերպության նախագահ Բոբ Ֆուն հայտարարել է.<<Սա դաժան սպանություն է, կյանքի իրավունքի, հավատքի ազատության  և իրավական նորմերի  կոպիտ խախտում: Չինաստանի իշխանությունները պետք է անհապաղ  պատասխանատվության ենթարկեն  մարդասպաններին և կոնկրետ միջոցներ ձեռնարկեն  կրոնական ազատության  իրավունքը պաշտպանելու համար>>: Տեղի իշխանության ներկայացուցիչները ճնշումներ են գործադրում  հովիվ Լիի նկատմամբ, որպեսզի նա  չբացահայտի տեղի ունեցածի մանրամասները: Իսկ հովիվը պահանջում է  համակողմանի հետաքննություն անցկացնել` պարզելու այդ արարքի դրդապատճառները: Չինաստանում քրիստոնյաները ենթարկվում են  հալածանքների կոմունիստական իշխանությունների կողմից, որոնք վտանգավոր են համարում  քրիստոնեկան եկեղեցիների թվի կտրուկ մեծացումը:    

About the Author:

Թողնել Հաղորդագրություն