Սուրբ Հարության տոնի օրը` մարտի  27-ին  Չինաստանի մայրաքաղաք Պեկինի կաթոլիկ  տաճարում մկրտվել է ավելի քան 100 մարդ: Քրիստոնեություն ընդունող չինացիների թիվը մեծանում է: Ամեն տարի մոտավորապես 100 հազար  չափահաս չինացիներ են մկրտվում երկրի  կաթոլիկ եկեղեցում: Հատկապես մեծ է մկրտվողների թիվը Սուրբ Ծննդյան, Հարության  տոների օրերին: Եկեղեցու տվյալներով վերջին տարիներին   միայն Հարության տոնի օրը  մկրտվում է  20 հազար մարդ:  Չինաստանի կոմունիստական ղեկավարությունը մտահոգված է   քրիստոնյաների թվի աճով: Որոշ տվյալների համաձայն ներկայումս քրիստոնյաների թիվը Չինաստանում հասնում է 100 միլիոնի: Ի դեպ Չինաստանի  կոմունիստական կուսակցության անդամների թիվը  կազմում է 85 միլիոն: