Չեխիայի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Իրաքից փախստական 37 քրիստոնյա ընտանիքի: Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սուբոտկայի խոսքով  հաջորդ տարվա առաջին երեք ամիսներին  կընդունեն 153 փախստական քրիստոնյաների, ովքեր ներկայումս գտնվում են  Քուրդիստանի և Լիբանանի ճամբարներում: Անցյալ շաբաթ Սլովակիան  ընդունել է Սիրիայից փախստական 149 ասորի քրիստոնյաների: