Չեխիան ապաստան է տրամադրում  իրաքցի քրիստոնյաներին

//Չեխիան ապաստան է տրամադրում  իրաքցի քրիստոնյաներին

Չեխիան ապաստան է տրամադրում  իրաքցի քրիստոնյաներին

Վերջերս Չեխիա են  ժամանել իրաքցի  21 քրիստոնյա փախստականներ, ովքեր  Իրաքում հալածանքների են ենթարկվել հավատքի համար:  <<Սա  իրաքցի քրիստոնյա փախստականների 4-րդ  խումբն է, որոնց    Չեխիան ապաստան է տրամադրել>>-ասել էր միջազգային հումանիտար <<21-րդ դարի սերունդ>>  հիմնադրամի ներկայացուցիչ Մարտին Ֆրիդը և շարունակել.<< Երկրում արդեն գտնվում  են 89 իրաքցի քրիստոնյաներ: Մենք ապաստանելու ենք  ևս 37 ընտանիքի`ընդհանուր թվով ավելի քան  153 մարդ, որոնց կյանքին սպառնում են իսլամիստ գրոհայինները>>: Նշենք, որ Չեխիայում ապաստանած իրաքցի փախստականներին տեղավորել են  մի քանի հյուրանոցներում և հանրակացարաններում : Նրանց հոգ են  տանում կաթոլիկ եկեղեցին և  հումանիտար հիմնադրամները: Գաղթականներին օգնում են ադապտացվել Չեխիայի հասարակությանը,  աշխատանք և բնակարան գտնել:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն