Ընթացիկ տարում Ճապոնիան  Մերձավոր Արևելքի փախստականներին, առաջնահերթ Իրաքի և Սիրիայի, օգնելու համար տրամադրելու է ավելի քան 810  միլիոն դոլար: Ճապոնական NHK-1 ռադիոկայանի  տեղեկացմամբ փախստականներին տրամադրվող օգնության ծրագրի մասին  կհայտնի Ճապոնիայի  վարչապետ Սինձո Աբեն  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում իր ելույթի ժամանակ: Ռադիոկայանի համաձայն`Լիբանանում ապաստանած ավելի քան 100 հազար փախստականների համար  ճապոնիան Լիբանանի կառավարությանը կտրամադրի  2 միլիոն դոլար, իսկ  նախկին Հարավսլավիայի տարածքում գտնվող պետություններին` այդ թվում Սերբիային և Մակեդոնիային, որոնց տարածքով գաղթականները տեղաշարժվում են Եվրոպա, կտրամադրի մոտ 3 միլիոն դոլար:  Սակայն դեռևս պարզ չի, արդյոք պաշտոնական Տոկիոն  կմեղմացնի  փախստականներ ընդունելու  պայմանները: 2014թվականին  Ճապոնիան ապաստան է տվել  ընդամենը 11 մարդու: