Ճապոնացի դերասանը քրիստոնեություն է ընդունել

//Ճապոնացի դերասանը քրիստոնեություն է ընդունել

Ճապոնացի դերասանը քրիստոնեություն է ընդունել

 

Ազգությամբ ճապոնացի,  Հոլիվուդի  դերասան Քերի Հիրոյուկի Տագավան քրիստոնեություն է ընդունել: Ռուսական լրատվամիջոցների համաձայն`նոյեմբերի 12-ին Մոսկվայի Մարիամ  Աստվածածնի տաճարում դերասանին մկրտել  է Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար,  միտրոպոլիտ Իլարիոնը: << Ես մի քիչ հուզված եմ: Համոզված եմ, որ ճիշտ քայլ եմ կատարում:  Սա շատ կարևոր որոշում է ինձ համար>>-մկրտության արարողությունից առաջ լրագրողներին ասել էր Տագավան: Նշենք, որ  65-ամյա դերասանը այս որոշումը կայացրել է <<Իերեյ  սան. սամուրայի խոստովանությունը>> ռուսական ֆիլմում ուղղափառ քահանայի  գլխավոր դերը կատարելուց հետո: Ֆիլմը էկրան է բարձրանալու նոյեմբերի 26-ին:Կինոնկարի սցենարի հեղինակ  Իվան Օխլոբիստինը առաջինն էր, որ   Տագավայի քրիստոնեություն ընդունելու ուրախալի լուրի  մասին կիսվել էր Facebook-ում: Տեղեկացնենք, որ << Իերեյ սան. սամուրայի խոստովանությունը>>կինոնկարում Տագավայի հերոսը  Ճապոնիայի ուղղափառ եկեղեցու քահանա է, որի եղբայրը ճապոնական մաֆիայի ազդեցիկ ղեկավարներից է:  Քահանան հայտնվելով Ռուսաստանում, իր շուրջն է հավաքում  գյուղի հավատացյալներին և պայքարում տեղի հանցավոր  աշխարհի  դեմ: Քերի Հիրոյուկի Տագավան հայտնի է 1980-ական թվականների մարտաֆիլմերում կատարած բացասական դերերով: Հատկապես հայտնի է  << Մահացու մարտ>>, <<Փերլ  Հարբոր>>, <<Գեյշայի հուշերը>> ֆիլմերում կատարած   դերերով:

By | 2015-11-13T11:45:58+00:00 November 13th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն