Այլ Նորություններ

/Այլ Նորություններ

Հակոբի հաջողության գաղտնիքը

Այստեղ խոսվում է Հակոբի մասին: Երբ Հակոբը գնաց Լաբանի մոտ, ոչինչ չուներ: Սակայն գրված է, որ նա խիստ շատ աճեց, հոտեր, ծառաներ,  հարստություն ունեցավ: Տերը նրան գերբնական բարգավաճում տվեց, որովհետև նա հետևեց Տիրոջը:  Սակայն Հակոբի օրհնության գաղտնիքը միայն դա չէր: Նրա հաջողությունը նաև հեզության և խոնարհության մեջ էր: Նա ոչ միայն լսում էր Տիրոջը, այլև [...]

Զարթուցիչն ու քնած քրիստոնյաները

Կան մարդիկ, ովքեր օգտվում են զարթուցիչից, կան մարդիկ, ովքեր քնում են, որքան ուզում են, և կան մարդիկ, ովքեր արթնանում են արդեն առանց զարթուցիչի: Այսօրվա զարթուցիչները, իհարկե, առաջվանները չեն, դրանք հեռախոսների մեջ են և ունեն շատ հարմարություններ: Օրինակ, զանգը հնչում է, իսկ դու կարող ես սեղմել կոճակը, և այն կհնչի ավելի ուշ՝ ինչքան ժամանակ հետո որ [...]

Աստված սեր է

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ»։ Հովհաննես 3:16   «Եւ մենք ճանաչեցինք եւ հաւատացինք այն սէրը, որ Աստուած ունի մեզ վերայ. Աստուած սէր է,  եւ ով որ մնում է սէրի մէջ, Աստուծոյ մէջ է բնակվում, եւ Աստուած նորանում»։ Ա Հովհաննես 4:16 «Յոյսն էլ չէ [...]

Արդարացումների նուրբ արվեստը

Մեր կյանքը լի է արդարացումներով. իրականում դրանք այնքան են դարձել մեր առօրյա կյանքի մի մասը, որ գործնականում դրանք չենք նկատում արդեն: Երբ բախվում ենք դժվարությունների, հատկապես վաղ տարիքում, դրանք սկսում են ձևավորել կյանքի հանդեպ մեր վերաբերմունքը: Դրանք ձևավորում են մեզ այն բանում, թե ով ենք մենք և ինչու ենք այս կամ այն բանն անում: Եթե [...]

Հավատք, վստահություն, հույս…

1. Մի օր գյուղի բնակիչները որոշում են աղոթել, որպեսզի անձրև տեղա: Որոշված օրը, երբ բոլորը հավաքվում են աղոթելու, միայն մեկն է իր հետ անձրևանոց վերցրած լինում: Սա հավատքն է: 2. Երբ հայրը ձեռքերի մեջ է վերցնում իր փոքրիկին և վեր բարձրացնելով պահում նրան օդում, երեխան ծիծաղում է, որովհետև գիտի, որ հայրը երբեք թույլ չի տա [...]

Կյանքի չորս հիմնական սյուներ

Եթե մարդ ցանկանում է կայուն եւ հաջողակ լինել կյանքում, ապա պետք է ունենա սյուներ, որոնց վրա կկարողանա հենվել: Ես տեսնում եմ չորս բան, որոնք որպես սյուն պետք է ներկա լինեն յուրաքանչյուր մարդու կյանքում: 1. Ընտանիք: Անկախ նրանից` մարդ ամուսնացած է, թե ոչ, նա ունի ընտանիք, օջախ, որը պետք է սյուն հանդիսանա նրա անձի համար: Ընտանիքն [...]

Ամուսնությունը «արդարության» սկզբունքով չի գործում

Ի՞նչ անել, եթե ամուսիններից մեկն իր մասը չի կատարում, և մյուսը ստիպված է նրա փոխարեն կատարել ամեն բան: Ընդունելի՞ է դա արդյոք: Այս հարցում համաձայնության գալը կախված է բազում «եթե»-ներից: Եվ հաճախ ամուսնության մեջ համաձայնության գալու համար վեր է բարձրացվում «50/50» ձևաչափը: Մշակույթ, որ դեմ է Աստվածաշնչին Ամուսնության «50/50» ձևաչափի գաղափարով է ներծծված մեր ողջ [...]

Վախով ծառայեք Տիրոջը. Արթուր Սիմոնյան

«Վախով ծառայեցեք Տիրոջը, և դողալով ցնծացեք: Որդուն համբուրեցեք, որ չբարկանա, և դուք չկորչեք ճանապարհում, որովհետև Նրա բարկությունը շուտով կվառվի: Երանի այն ամենին, որ Նրան են հուսացած»: Սաղմոս 2.11,12 Աստծո Խոսքն ասում է. «Վախով ծառայեք Տիրոջը…»: Շատ անգամ մենք անտեսում ենք այս խոսքը և, առանց աստվածավախության, ծառայում Աստծուն: Բայց չէ՞ որ աստվածավախությունն իմաստության սկիզբն է: Եթե [...]

Վե՛ր կաց ու հաղթի՛ր

Դու կանչված ես հաղթելու: Անգամ եթե քո կյանքը լի է անկումներով, դժվարություններով, անգամ եթե քո խնդիրները քեզ թույլ չեն տալիս բարձրանալ, վե՛ր կաց ու հաղթի՛ր: Հիշիր, որ Հիսուսը հաղթեց մահին, որովհետև Նա գիտեր, որ Իր հաղթանակը կփոխի ամեն մարդու կյանքն այս աշխարհում, Նա գիտեր, որ Իր հաղթանակը կյանք կտա ամեն մարդու, Նա գիտեր, որ Իր [...]