Իտալիայում   բարեգործության և զարգացման հարցերով Կաթոլիկ եկեղեցու Caritas Italiana կազմակերպությունը   հաշվետվություն է   հրապարակել  Սիրիայում արդեն 5-րդ տարին շարունակվող պատերազմի վերաբերյալ:  Հաշվետվության համաձայն այդ տարիներին զոհվել է ավելի քան  260 հազար մարդ, 4.5 միլիոնը հեռացել է երկրից, իսկ 8 միլիոնը գաղթական է դարձել երկրի ներսում: Սիրիացի փախստականների մեծ մասը գտնվում է Թուրքիայում, Հորդանանում, Լիբանանում  և Իրաքում   տեղակայված ճամբարներում: Մի մասն էլ գաղթել է Եվրոպայի երկրներ: Հաշվետվությունում կազմակերպությունը  կառավարություններին և միջազգային կազմակերպություններին կոչ է անում խաղաղություն հաստատել այդ տարածաշրջանում, ինչպես նաև  երկարատև օգնություն տրամադրել  սիրիացի  և Մերձավոր Արևելքից մյուս փախստականներին: