Ցարական ընտանիքի բժշկին դասել են սրբերի շարքը

//Ցարական ընտանիքի բժշկին դասել են սրբերի շարքը

Ցարական ընտանիքի բժշկին դասել են սրբերի շարքը

Եպիսկոպոսական ժողովի որոշմամբ   Ռուս ուղղափառ եկեղեցին    կայսր Նիլոլայ II-ի և նրա ընտանիքի  պալատական բժիշկ Եվգենի Բոտկինին  դասել է սրբերի կարգը: Այս մասին հայտնել է Մոսկվայի պատրիարքության արտաքին եկեղեցական կապերի բաժնի վարիչ, միտրոպոլիտ Իլարիոնը: Եվգենի Բոտկինը ռուս հայտնի բժիշկ  Սերգեյ Բոտկինի որդին է, ում անունով կոչվում  է Մոսկվայի քաղաքային կլինիկական  հիվանդանոցը:  1918 թվականին  Եկատերինբուրգում,  53 տարեկանում  Եվգենի Բոտկինին   գնդակահարում են  ցարի ընտանիքի հետ միասին: Ի դեպ արտասահմանի  Ռուս ուղղափառ եկեղեցին  բժշկին  սրբացրել է  դեռևս  1981 թվականին:  Տեղեկացնենք, որ հեղափոխությունից հետո, երբ կայսերական ընտանիքին  ձերբակալում են,  բոլոր ծառաներին և օգնականներին  ընտրության հնարավորություն է   տրվում` մնալ ցարական  ընտանիքի հետ կամ  հեռանալ: Շատերը հեռացան, սակայն  բժիշկ Բոտկինը  չլքեց  նրանց: Նույնիսկ գնդակահարությունից առաջ նրան հնարավորություն էր տրվել հեռանալ, սակայն Եվգենի Բոտկինը ասել էր.<<Ես ցարին ազնիվ խոսք եմ տվել  մնալ նրա հետ, քանի դեռ նա ողջ է: Ես չեմ կարող չպահել իմ խոստումը: Ես չեմ կարող մենակ թողնել  ցարի որդուն: Դա անհամատեղելի է իմ խղճի հետ >>:

By | 2016-02-08T13:19:59+00:00 February 8th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն