Բրիտանացի  հայտնի  բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին The Daily Mail թերթին տված հարցազրույցի ժամանակ  խիստ քննադատել էր  ժամանակակից հասարակության  ոչ քրիստոնեական,  սակայն  օրինականացված արժեքները: Բռնցքամարտիկը ասել էր. <<1950-ից- 60-ական թվականներին չէին էլ կարող   մտածել, որ  համասեռամոլությունը, հղիության արհեստական ընդհատումները  կօրինականացվեն: Մնում է օրինականացնեն մանկապղծությունը, որպեսզի դժոխքը հայտնվի երկրի վրա: Եթե  50  տարի առաջ ինչ որ մեկը  ասեր, որ նման  բան տեղի կունենա, ապա նրան խելագար կհամարեին>>: Թերթի խմբագրությունը  այդ հայտարարությունը գնահատել էր, որպես հոմոֆոբ, ինչը հեղինակազրկում է բրիտանական բռնցքամարտը: Թայսոն Ֆյուրիի համոզմունքները և արժեքները  անվանել էին կեղծ կրոնական, քանի որ Արևմուտքում հակառակ Աստվածաշնչին ավելի մեծ թվով  կրոնական գործիչներ և համայնքներ են  ճանաչում միասեռ ամուսնությունները  և տաճարներում կատարում են  միասեռ զույգերի ամուսնական  արարողությունները: Պատասխանելով  իր հասցեին հնչող քննադատություններին` Ֆյուրին հայտարարել էր, որ իր հավատքը և կյանքի նկատմամբ հայացքները  հիմնված են աստվածաշնչյան արժեքների վրա:<<Այն ամենը ինչ Աստվածաշնչում անընդունելի է, անընդունելի է նաև ինձ համար >>-ասել էր Թայսոն Ֆյուրին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: