Բրիտանացի տիեզերագնացը Սուրբ Ծնունդը  նշելու է տոնական  պուդինգով

//Բրիտանացի տիեզերագնացը Սուրբ Ծնունդը  նշելու է տոնական  պուդինգով

Բրիտանացի տիեզերագնացը Սուրբ Ծնունդը  նշելու է տոնական  պուդինգով

Բրիտանացի տիեզերագնաց Թիմոթի Պիկը   Սուրբ Ծնունդը ավանդական պուդինգով տոնելու է  միջազգային տիեզերակայանում: «Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ հեռախոսով անպայման շնորհավորելու եմ հարազատներիս: Ես տոնական պուդինգ կունենամ, որով կկիսվեմ  մյուս տիեզերագնացների հետ» -ասել էր Թիմոթի Պիկը թռիչքի նախօրեին Բայկոնուրի տիեզերագնացների  պատրաստման կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: «Սոյուզ 19M»  տիեզերանավը    միջազգային  տիեզերակայան է ուղևորվել դեկտեմբերի 15-ին:  Միջազգային անձնակազմի անդամներն են  Ռուսաստանից` Յուրի Մալիչենկոն, ԱՄՆ-ից ` Թիմոթի Կոպրան և Մեծ Բրիտանիայից`Թիմոթի Պիկը: Նրանք  ուղեծրում անցկացնելու են 7 ամիս: Թիմոթի Պիկը առաջին բրիտանացի տիեզերագնացն է միջազգային տեիզերակայանում:  

By | 2015-12-17T12:51:57+00:00 December 17th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն