Բրիտանացի պատգամավորները պահանջում են քրիստոնյաների դեմ բռնարարքները ցեղասպանություն ճանաչել

//Բրիտանացի պատգամավորները պահանջում են քրիստոնյաների դեմ բռնարարքները ցեղասպանություն ճանաչել

Բրիտանացի պատգամավորները պահանջում են քրիստոնյաների դեմ բռնարարքները ցեղասպանություն ճանաչել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի  66 պատգամավորներ նամակ են ուղարկել վարչապետ Դևիդ Քեմերոնին: Պատգամավորները  խնդրում են, որպեսզի   Մեծ  Բրիտանիան ՄԱԿ-ում  բարձրացնի  <<Իսլամական պետություն>>  խմբավորման կողմից Սիրիայում և Իրաքում  քրիստոնյաների դեմ իրականացվող բռնարարքները ցեղասպանություն ճանաչելու հարցը:Նամակը ստորագրած պատգամավորների թվում են անգլիկան երեք եպիսկոպոս,  գիտնականներ, իրավաբաններ և այլոք: Նամակի հեղինակները հիշատակում են իսլամիստ գրոհայինների կողմից կրոնական առաջնորդների սպանությունների, քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների զանգվածային սպանությունների, կտտանքների, փրկագին ստանալու նպատակով կատարվող առևանգումների, բռնի ուժով իսլամացման դեպքերի  և այլ վայրագությունների մասին: Նամակում նշված է  նաև   քրիստոնեական տաճարների   տարածքների և գույքի կողոպուտների մասին:

By | 2015-12-21T16:19:38+00:00 December 21st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն