Մեծ Բրիտանիայի Սաութհեմպտոնի համալսարանի գիտնականները  Հակոբ թագավորի Աստվածաշունչը  ձայնագրել են տեղեկատվության  հավերժական կրիչի` կվարցե թիթեղի վրա:  Այդ թիթեղը մասնագետները  ստեղծել են   օպտիկական 5D տեխնոլոգիայի միջոցով:  Թիթեղը  ունի  եզակի հատկություններ` տեղեկությունների լավագույն որակ, կայուն է մինչև   Ցելսիուսի 1000 աստիճան ջերմության  հանդեպ, պիտանելիությունը  Ցելսիուսի  190 աստիճանի պայմաններում  մինչև 14միլիարդ տարի է, իսկ սենյակային ջերմաստիճանում  պիտանելիությունը անսահմանափակ է:   Քվարցե մի թիթեղի վրա տեղավորվում է մինչև 360 տերաբայթ տեղեկատվություն: Գիտնականները հայտարարել են, որ այդ թիթեղները կարող են հաջողությամբ կիրառվել  ազգային խոշոր արխիվներում,  գրադարաններում և թանգարաններում: