Բրիտանացի 51-ամյա դերասան Մայքլ Էնրայթը   հեռացել է Հոլիվուդից և մեկնել  Սիրիա: Նա   միացել  է <<Իսլամական պետություն>>  խմբավորման դեմ կռվող քրդական աշխարհազորային ստորաբաժանումներից մեկին: Քրդական աշխարհազորայինների Facebook-ի էջում տեղադրված է  տեսաերիզ, որում դերասանը կրակում է խրամատից և կոչ անում միաբանվել իսլամիստների դեմ պայքարելու համար:   Արաբական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ դերասանը պատմել է, որ  իսլամիստների դեմ կռվելու որոշում է կայացրել այն բանից հետո, երբ դիտել էր տեսաերիզները, որոնցում իսլամիստները գլխատում են  ամերիկացի լրագրողներին և ողջ ողջ այրում հորդանանցի օդաչուին: <<Ես այստեղ եմ եկել կռվելու համար, երկիրը մաքրել իսլամիստ գրոհայիններից: Եթե հարկ լինի,  ես պատրաստ եմ  մեռնել>> – ասել է  Մայքլ Էնրայթը: Դերասանը հայտնել է նաև, որ ուսումնասիրել է իսլամը,  փոխել իր անունը   և դարձել  Մայքլ Մուստաֆա Ալի: Նշենք, որ դերասանը հայտի է <<Կարիբյան ծովի ծովահենները>>  ֆիլմից, ինչպես նաև մի շարք  հայտնի դետեկտիվ հեռուստասերիալներում կատարած դերերով: