Բրազիլիայում մեկ օրում ջրով մկրտվել է 12 հազար մարդ

//Բրազիլիայում մեկ օրում ջրով մկրտվել է 12 հազար մարդ

Բրազիլիայում մեկ օրում ջրով մկրտվել է 12 հազար մարդ

Բրազիլիայի  Ամազոնաս նահանգում  ջրով մկրտվել է 12 հազար հավատացյալ: Այս  մասին տեղեկացնում է Noticia Cristiana կայքը: Նահանգի մայրաքաղաք Մանաուսի  Պոնտա Նեգրա լողափում  մկրտվել է  8 հազար մարդ, ևս 4 հազարը նահանգի մյուս քաղաքներում: Ամազոնաս նահանգը բաժանված է 300միսիոներական շրջանների, որոնցից յուրաքանչյուրում  ծառայում է միսիոներ հովիվը: Հենց այս հովիվներն էլ կատարել են ջրով մկրտությունը, որին նախորդող 6 ամիսների ընթացքում  անցկացվում են նախապատրաստական դասընթացներ: Հովիվ Ժոզե Բոմ Չիանո դա Կրուզը նշել էր, որ նախապատրաստական այդ դասընթացները շատ կարևոր են: Այդ ընթացքում հավատացյալները  գիտակցում են իրենց ընդունած որոշման կարևորությունը և   ողջ պատասխանատվությունը: Բացի դա եկեղեցիների հովիվները  և ծառայողները ուշադրությամբ հետևում են, թե ինչ փոփոխություններ են կատարվում  մարդկանց  մեջ, նրանց կյանքում:

By | 2015-12-10T13:54:00+00:00 December 10th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն