Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Գլխավոր/Նորություններ/Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը հանդիպել է Հռոմի Պապի հետ

Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստը հանդիպել է Հռոմի Պապի հետ

<<Բարսելոնի>>  նախկին խաղացող, բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինիոն այցելել էր Վատիկան և հանդիպել  Հռոմի Պապի հետ: Ֆրանցիսկ I-ը ջերմորեն էր ընդունել Ռոնալդինիոյին: Հանդիպման ժամանակ քննարկել էին << Ֆուտբոլ հանուն խաղաղության>> բարեգործական  խաղի անցկացման հարցերը, որին մասնակցելու են համաշխարհային ֆուտբոլի աստղերը:<< Հրավիրում եմ ձեզ մասնակցել խաղին, որը կայանալու է Հռոմում, մայիսի 29-ին >> ասել էր Ֆրանցիսկ I-ը: Նշենք, որ  Պապը հրավիրել էր Ռոնալդինիոյին մասնակցել  2014թվականին կայացած ֆուտբոլային բարեգործական առաջին խաղին, սակայն  ֆուտբոլիստը   չէր կարողացել մասնակցել հանդիպմանը:   

By | 2016-02-05T13:39:19+00:00 February 5th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն