Բաղդադում բազմաթիվ ցուցարարներ բողոքի ակցիա էին կազմակերպել  սուրբ Գևորգի տաճարի մոտ: Ակցիայի մասնակիցները քրիստոնյաներ էին և  ոչ մուսուլման այլ համայնքների ներկայացուցիչներ: Նրանք բողոքում էին  այն օրենքի դեմ, որի համաձայն երեխան մուսուլման է համարվում, եթե ծնողներից մեկը մուսուլման է: Ցույցին մասնակցում էին նաև Իրաքի խորհրդարանի մի քանի պատգամավորներ: Բողոքի ակցիան նախաձեռնել էր Քաղդեա-կաթոլիկ եկեղեցու Պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն: Իր ելույթում Պատրիարք Սակոն  հայտարարել էր, որ մտադիր է դիմել  միջազգային իրավապաշտպան կառույցներին `սկսած  ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիսարի գրասենյակից, եթե  Իրաքի խորհրդարանը ուղղումներ չկատարի այդ օրենքում: Շատերի կարծիքով  օրենքը  հակասում է երկրի սահմանադրությանը, որը երաշխավորում է բոլոր քաղաքացիների հավասարությունը:  Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Իրաքի խորհրդարանը մերժել էր օրենքում փոխություններ կատարելու վերաբերյալ  քրիստոնյա պատգամվորների առաջարկը, համաձայն որի  չափահաս դառնալուց հետո  երեխան պետք է ինքը  որոշի, թե որ կրոնի հետևորդ է դառնալու: