Գերմանիայի Օբերհաուզեն քաղաքի բողոքական եկեղեցին ապաստան է տվել Մերձավոր Արևելքից 50 մուսուլման փախստականների: Որպեսզի փախստականները  կարողանան տեղավորվել և  հարմարվել պայմաններին, եկեղեցու շենքից  դուրս են  բերվել  նստարանները, քարոզչի ամբիոնը, խորանը և խաչելությունը: Հովիվ Յոահիմ  Դետերդինգի խոսքով, այդ ձևով պայմանները ավելի հարմարավետ կլինեն, իսկ հետագայում  ամեն ինչ   հեշությամբ իրենց տեղը կվերադարձվեն:  Բողոքական  համայնքը որոշել է  կերակրել և հոգալ այդ մարդկանց կարիքները: Օբերհաուզենի քաղաքապետարանի  մամուլի քարտուղարը հայտարարել էր, որ  քաղաքային իշխանությունները ուրախությամբ էին ընդունել  բողոքական եկեղեցու առաջարկած օգնությունը: Եկեղեցին  այդ քայլով ցանկացել է  քրիստոնեական բարեգործության և  քրիստոնյաների բարի կամքի օրինակ հանդիսանալ: