Բոլոր երկրներին  սպառնում է միջազգային ահաբեկչությունը

Գլխավոր/Նորություններ/Բոլոր երկրներին  սպառնում է միջազգային ահաբեկչությունը

Մալազիայում կայացած  АСЕАН-ի (Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ասոցիացիա)  անդամ երկրների պաշտպանության նախարարների երրորդ խորհրդակցության ժամանակ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել էր.<<Այսօր <<Իսլամական պետություն>>  խմբավորման շարքերում կռվում են 25-30 հազար արտասահմանցի  ահաբեկիչ գրոհայիններ, այդ թվում Ասիա- Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից  և Ռուսաստանից: Եթե նրանք վերադառնան տուն`իրենց հետ բերելով  բռնությունների և ծայրահեղականության ներուժը , ապա կսկեն  արմատական հայացքներ քարոզել և ահաբեկչություններ իրականացնել>>: Նրա խոսքով արդի պայմաններում շատ կարևոր է  համագործակցել  միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: <<  Պատրանքներ չպետք է լինեն, որ Մերձավոր Արևելքում կատարվող վայրագությունները  ինչ որ տեղ հեռվում են, մեր բոլոր երկրներին ուղղակիորեն  սպառնում  է միջազգային ահաբեկչությունը>>-հայտարարել էր Անատոլի Անտոնովը: