Սերբիայի լրատվամիջոցների համաձայն`ապրիլի 7-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում հղիության արհեստական ընդհատումները արգելելու օգտին   խաչակրաց երթ էր կայացել, որը նախաձեռնել էր Սերբիայի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Իրինեյը:  Եթրի մասնակիցները  երեք անգամ պտտվել էին խորհրդարանի շենքի շուրջը, որից հետո << Հանուն կյանքի>> միջազգային շարժման Սերբիայի համակարգող կենտրոնի ղեկավար Ռոդոյկո Լյուբիչիչը  խորհրդարանի նախագահին  հանրագիր էր  տվել: Հանրագրում  նշված է հղիության արհեստական ընդհատումները արգելելու անհրաժեշտության մասին: Նույն օրը  Սերբիայի գիտությունների ակադեմիայում  սկսվել էր << Ծնելիություն կամ  մահ Սերբիային>> թեմայով գիտական կոնֆերանսը: