Բելգիայի Անտվերպեն քաղաքի քրեական դատարանը   ազատազրկման է դատապարտել  երկու իսլամիստների: Նրանցից մեկին դատապարտել են 5տարվա բանտարկության  Սիրիայում իսլամիստ գրոհայինների շարքերում կռվելու համար, իսկ մյուսին 3 տարվա ` իսլամիստներին միանալու փորձի համար: Բելգիայում մի շարք միջոցներ են ձեռք առել ահաբեկչության դեմ պայքարելու համար: 2016 թվականի հունվարից  երկրի իշխանությունները արտասահմանյան անձնագրերից կզրկեն այն բելգիացիներին, որոնք կասկածվում են Սիրիա մեկնելու և հակակառավարական խմբավորումներին միանալու նպատակների համար: VRT հեռուստաալիքի  տեղեկացմամբ`Բելգիայում հավաքագրված յուրաքանչյուր անձի համար <<Իսլամական պետություն>> խմբավորումը վճարում է 1-9 հազար եվրո: Հատկապես թանկ են գնահատվում  տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները և  բժիշկները: Բելգիայի հատուկ ծառայությունների տվյալներով  ներկայումս Սիրիայում հակակառավարական իսլամական խմբավորումների շարքերում  440 բելգիացիներ կան: Վերջին 5 տարիների ընթացքում Սիրիայում սպանվել են Բելգիայի 80 քաղաքացիներ, 128-ը վերադարձել են: Նրանցից 50-ի  դեմ հետաքննություն է ընթանում: