<<Բառնաբաս>> բարեգործական հիմնադրամը հանրագիր է ստեղծել`պահանջելով  ճանաչել քրիստոնյաների և կրոնական մյուս փոքրամասնությունների ցեղասպանությունը: Հանրագրի հեղինակները ՄԱԿ-ին և  բոլոր  երկրների կառավարություններին կոչ են անում  <<Իսլամական պետություն>> խմբավորման  հանցագործությունները ճանաչել որպես ցեղասպանություն և բոլոր միջոցները ձեռք առնել աջակցելու և օգնելու այդ վայրագ հանցագործություններից տուժածներին: Հանրագիրը կարելի է ստորագրել  հիմնադրամի միջազգային  կայքում:   Նշենք, որ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը   հունվարի 27-ին բանաձև է ընդունել, համաձայն որի <<Իսլամական պետություն>> խմբավորումը ցեղասպանություն է իրականացնում: