Christian Today-ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայի Բապտիստական միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում  բապտիստական  համայնքներին կոչ է արվում  չօրհնել   միասեռ ամուսնությունները: <<Դարձյալ հաստատում ենք, որ  մեր կազմակերպությունը  հավատարիմ է  ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան  հասկացությանը,  որպես միություն  տղամարդու և կնոջ միջև:  Կոչ ենք անում  շարունակել հավատարիմ մնալ այս դրույթին>>-ասված է հայտարարության մեջ: Նշենք, որ  բապտիստական ոչ բոլոր համայնքներն են համամիտ  միության այդ դիրքորոշմանը: Բապտիստական միության կողմից ընդունված << Սկզբունքների հռչակագրում >>  նշված է, որ  տեղական եկեղեցիները կարող են  ինքուրույն որոշում ընդունել այդ հարցի շուրջ: Հենվելով  այդ կետի  վրա բապտիստական մի շարք համայնքներում թույլատրվեցին օրհնել միասեռ զույգերի ամուսնությունները: Սակայն  բապտիստական համայնքների մեծ մասը  ամուսնության հարցում հավատարիմ է   աստվածաշնչյան սկզբունքներին: