Բանգլադեշի Գերագույն դատարանը մերժել է աշխարհիկ պետություն դառնալու վերաբերյալ  հանրագիրը, որը առաջարկել էին  առաջատար քաղաքական 15 գործիչներ: Այսպիսով  իսլամը շարունակում է մնալ երկրի պաշտոնական կրոնը: Բանգլադեշը, որպես աշխարհիկ  պետություն  առաջացել է  1971թվականին` անկախանալով Պակիստանից: Սակայն 1988 թվականին Սահմանադրության մեջ կատարված փոփոխության արդյունքում  իսլամը դարձել է երկրի պաշտոնական կրոնը: Մինչ Գերագույն դատարանը քննարկում էր հանրագիրը,  բողոքի զանգվածային ակցիաներ էին անցկացնում իսլամական   արմատական  կազմակերպությունները և խմբավորումները: FrancePresse գործակալությանը տված հարցազրույցում <<Jamaat-e-Islami>> կուսակցության  նախագահը ասել էր.<<Բանգլադեշի բնակչության 90%-ը մուսուլման է: Մարդիկ թույլ չեն տա կառավարությանը  երկիրը դարձնել աշխարհիկ, որպեսզի  բավարարվի  մի խումբ անհավատների ցանկությունը>>:  Լարվածությունը աշխարհիկ պետության կողմնակիցների և նրանց հակառակորդների միջև  մեծանում է: Մայրաքաղաք Դաքայում ոստիկանությունը անվտանգության միջոցներ է ձեռք առնում, որպեսզի բողոքի ակցիաները անցնեն խաղաղ պայմաններում, բացառվեն բախումները և անկարգությունները: