Guardian -ի տեղեկացմամբ` Բանգլադեշքում գործող << Ansarullah Bangla Team>> իսլամական ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է  բլոգերների, ակտիվիստների և գրողների ցուցակը, որոնց   այդ խմբավորումը  դատապարտել է մահվան:  Ցուցակում ներառված են  բլոգերներ Մեծ Բրիտանիայից ,Գերմանիայից, ԱՄՆ-ից, Կանադայից և Շվեդիայից: Նրանցից մի քանիսը արտասահմանում բնակվող  Բանգլադեշի քաղաքացիներ են:  << Ansarullah Bangla Team>> խմբավորմանը մեղադրում են  Բանգլադեշում  4 բլոգերների  սպանության  համար: Բոլոր սպանվածները  հետևողականորեն քննադատել էին իսլամական  ծայրահեղականությունը: Խմբավորման անդամները զոհերին սպանում են առանձնահատուկ դաժանությամբ: Այդ սպանություններից հետո Բանգլադեշի իշխանությունները խմբավորման գործունեությունը արգելեցին: Նշենք, որ վերջին տարիներին Բանգլադեշում հաճախակի  են  դարձել  հարձակումները  աշխարհիկ հեղինակների դեմ : Իսլամիստների սադրանքները նոր թափ ստացան, երբ կառավարությունը կոշտ գործողություններ ձեռնարկեց  կանխելու  արմատական ծայրահեղական խմաբավորումների գործունեությունը, որոնք փորձում էին  երկրում շարիաթի կարգեր հաստատել: