CBS  հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  հայտարարել էր, որ նախորդ տարվա սեպտեմբերին Ֆրանցիսկ I Պապի Սպիտակ Տուն կատարած այցը իր  համար ամենանշանավոր դեպքերից է: << Նա իսկական մարդ է: Կարծում եմ, որ շատ է մտահոգված  մարդկանց համար, կարիքավոր և անօգնական  մարդկանց համար>>-ասել էր նախագահը: Ինչպես գիտենք նախորդ տարվա սեպտեմբերին Հռոմի Պապը պաշտոնական այցով մեկնել էր ԱՄՆ, ելույթ ունեցել Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, ՄԱԿ-ում, հանդիպել Բարաք Օբամայի հետ:  Հանդիպման ժամանակ նախագահը Պապին նվիրել էր  աղավնու քանդակ  և Կաթոլիկ եկեղեցու կողմից սրբերի շարքին  դասված ամերիկուհու տան բանալին: