Սուրբ Ծննդյան տոնի առիթով իր ուղերձում  ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  կոչ էր արել հիշել  քրիստոնյաներին և մյուս փոքրամասնություններին, ովքեր հալածվում են  իսլամիստ  գրոհայինների կողմից: <<Մերձավոր Արևելքի որոշ շրջաններում, որտեղ  Սուրբ Ծննդյան տոնի օրերին  եկեղեցական զանգերը ղողանջել են դարեր շարունակ, այս տարի զանգերը լուռ են: Դա վկայում է քրիստոնյա  համայնքների նկատմամբ <<Իսլամական պետություն>>  խմբավորման կատարած  գազանությունների մասին: Ուստի անհրաժեշտ է հիշել, որ շատ քրիստոնյաներ չեն կարող նշել Սուրբ Ծնունդը, իսկ մենք պարտավոր ենք չմոռանալ նրանց մասին , մեր սրտերում պահել  հալածանքների ենթարկվող քրիստոնյա քույրերին և եղբայրներին>>-ասել էր Օբաման: Իր ուղերձը նախագահը  ավարտել էր  Սուրբծննդյան երգի խոսքերով.<< Անարդարությունը կպարտվի, կհաղթանակի  արդարությունը, երկրի վրա խաղաղություն կհաստատվի, իսկ մարդկանց սրտերում  բարություն>>: