Բ. Նաթանյահու. Մենք հաղթելու ենք այս պատերազմում

//Բ. Նաթանյահու. Մենք հաղթելու ենք այս պատերազմում

Բ. Նաթանյահու. Մենք հաղթելու ենք այս պատերազմում

Իսրայելում ահաբեկչությունների թվի կտրուկ մեծացման  պայմաններում իսրայելցիներին իրենց աջակցությունը հայտնելու համար  Իսրայել էր մեկնել Ռուսաստանի հրեական համայնքի պատվիրակությունը, որի կազմում էին 50 րաբբիներ, համայնքների առաջնորդներ, գործարարներ Ռուսաստանի  տարբեր շրջաններից: Պատվիրակությունը գլխավորում էր  Ռուսաստանի Գլխավոր րաբբի Բերլ Լազարը:  4 օրերի ընթացքում պատվիրակության անդամները այցելել էին   հրեականության համար սուրբ համարվող Երուսաղեմ, Ցֆատ, Քեբրոն և Տվերիա քաղաքները:  Պատվիրակությունը հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Հանդիպման ժամանակ իրենց աջակցությունն էին հայտնել Իսրայելի հրեաներին  ահաբեկչության  հերթական ալիքի դեմ պայքարում: Վարչապետը ասել էր.<<Ահաբեկիչները չեն ճանաչում  հրեական պետությունը և ընդհանրապես մեզ չեն ցանկանում տեսնել այս հողի վրա: Սակայն  մենք  հաղթելու են այս պատերազմում>>:

By | 2015-10-21T13:31:49+00:00 October 21st, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն