Բ. Լազար. ահաբեկչությունը 21-րդ դարի ֆաշիզմն է

Գլխավոր/Նորություններ/Բ. Լազար. ահաբեկչությունը 21-րդ դարի ֆաշիզմն է

Ֆրանսիայի հրեական համայնքը  աղոթել է Փարիզի ահաբեկչության զոհերի և նրանց հարազատների համար: Եվրոպայի րաբբիների կոնֆերանսի  ղեկավար Մոշե Լևինը  հայտարարել էր.<<Ֆրանսիայի հրեական համայնքը  և ամբողջ աշխարհի հրեաները  ցնցված են դաժան ահաբեկչությունից, որին զոհ են գնացել տարբեր կրոնների հետևորդներ: Մեր սրտերը զոհվածների ընտանիքների անդամների հետ են, իսկ վիրավորներին  ցանկանում ենք արագ  ապաքինում>>: Զոհվածների համար աղոթել են նաև Ռուսաստանի հրեական համայնքում: Ռուսաստանի Գլխավոր Րաբբի Բերլ Լազարը Մոսկվայում մոմ է վառել Ֆրանսիայի դեսպանատան մոտ և համայնքի անդամների հետ աղոթել էին ահաբեկչության զոհերի և նրանց մերձավորների  համար: <<Վերջապես պետք է հասկանալ, անընդունելի է  ինչ որ բանակցություններ վարել ծայրահեղական կազմակերպությունների և խմբավորումների հետ, երկակի չափանիշներ կիրառել  ահաբեկիչների նկատմամբ>>-ասել  էր  Բերի Լազարը:   Իսլամական կարգախոսների ներքո կատարվող ահաբեկչությունը Լազարը անվանել էր 21-րդ դարի ֆաշիզմ: <<Այդ  արարածների անմարդկային դաժանությունը, բարբարոս մեթոդները  ապացուցում են, որ նրանք ոչնչով չեն տարբերվում  գազային խցիկներում  մարդկանց խեղդող  ֆաշիստներից: Նրանց պետք է ոչնչացնել: Անհրաժեշտ է ամեն ինչ անել, որպեսզի ահաբեկչության գաղափարախոսները, հովանավորները  և կատարողները ոչնչացվեն, որպեսզի որևիցե մեկը այլևս չհանդգնի  անմեղ արյուն թափել>>>>-գրել էր Բերլ Լազարը  Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին ուղղված նամակում: