Բ. Գրեհեմը  ընդգրկվել է ամենահեղինակավոր  անձանց տասնյակում

Գլխավոր/Նորություններ/Բ. Գրեհեմը  ընդգրկվել է ամենահեղինակավոր  անձանց տասնյակում
  • Բ. Գրեհեմը  ընդգրկվել է ամենահեղինակավոր  անձանց տասնյակում

Բ. Գրեհեմը  ընդգրկվել է ամենահեղինակավոր  անձանց տասնյակում

Համաշխարհային ճանաչում ունեցող ավետարանիչ Բիլլի Գրեհեմը  ընդգրկվել է 2015 թվականի աշխարհի ամենաազդեցիկ և հեղինակավոր անձանց տասնյակի մեջ: Փաստորեն 50 տարի անընդմեջ ավետարանիչը  ընդգրկվում է այդ տասնյակի մեջ:  << Gallup>> պարբերականը 1963 թվականից  սկսած յուրաքանչյուր տարի  հարցումներ է անցկացնում  Ամերիկայի բնակչության շրջանում:  Տրվում է  միակ հարցը.<< Աշխարհի ցանկացած վայրում բնակվող ո՞ր անձն է ձեզ հիացմունք պատճառում>>: Ստացված պատասխանների արդյունքում էլ կազմում են  ամենազդեցիկ տղամարդկանց և կանանց վարկանիշային աղյուսակը:  Նշենք, որ տասնյակի մեջ են  նաև  ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման,  ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Տրամպը, Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը և այլոք: << Gallup>> պարբերականի համաձայն  Բիլլի  Գրեհեմը ռեկորդակիրն  է ամենահեղինակավոր անձանց տասնյակում  ընդգրկվելու  թվով: