Բ. Ասադը վստահում է Ռուսաստանի նախագահին

//Բ. Ասադը վստահում է Ռուսաստանի նախագահին

Բ. Ասադը վստահում է Ռուսաստանի նախագահին

<< Վլադիմիր Պուտինը  քրիստոնեական քաղաքակրթության միակ պաշտպանն է, ում կարելի է վստահել>>-հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ֆրանսիական <<Valeurs Actuelles>> շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ:Նա հայտնել էր , որ նախագահի պաշտոնից իր հեռնալը  չպետք է դառնա   միջազգային մակարդակով  բանակցությունների առարկա: Ինքը  պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից, եթե դա լինի սիրիացի ժողովրդի  կամքը:  <<Եթե ֆրանսիական կառավարությունը  ամենայն լրջությամբ չվերաբերվի  ահաբեկչության դեմ պայքարին, ապա մենք  ժամանակ չենք վատնի  աշխատելու մի երկրի, կառավարության կամ կառույցի հետ, ովքեր աջակցում են ահաբեկիչներին>>-հայտարարել էր Բաշար Ասադը: Նա շեշտել էր, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է համագործակցել միայն նրանց հետ, ովքեր << իրոք ցանկանում են պայքարել ահաբեկչության դեմ, այլ ոչ թե աջակցեն>> 

By | 2015-11-19T13:06:54+00:00 November 19th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն